Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Թրամփը «Զանգեզուրի միջանցք» պահանջելու որևէ շարժառիթ փաստացի չունի, այն Էրդողանի բաղձանքն է

Թրամփը «Զանգեզուրի միջանցք» պահանջելու որևէ շարժառիթ փաստացի չունի, այն Էրդողանի բաղձանքն է
08.08.2025 | 18:12

Այսօր Վաշինգտոնում տեղի ունեցող գործընթացը ոչ թե խաղաղության դարաշրջանի մեկնարկ է, այլ՝ պանթուրքիստական ծրագրի վաղուց գծագրված շախմատային պարտիայի հերթական քայլը։ Այն ոչ մի աղերս չունի ո՛չ հայկական շահի, ո՛չ հայկական անվտանգային օրակարգի, ո՛չ էլ՝ մեր պետականության գոյաբանական հիմնավորումների հետ։

Թե ինչ է տեղի ունենալու գիշերը՝ արդեն իսկ հասկանալի է․ սա թուրքական դարավոր երազանքի՝ Սյունիքով դեպի Նախիջևան ու այնտեղից էլ դեպի Միջին Ասիա ուղիղ ելք ունենալու ծրագրի իրականացման պաշտոնական «շնորհանդեսն» է։ Մի բան, որի վերաբերյալ քարտեզներ գծվել են դեռ օսմանյան դիվանագիտական սեղաններին, իսկ հիմա՝ իրականացվում են Հայաստանի կառավարության թողտվությամբ ու ծառայական խոնարհությամբ։

Ասեմ՝ սա միայն սահմանազատման կամ ինչ-որ տեխնիկական փաստաթղթի ստորագրման պատմություն չէ, այլ ավելի խորը՝ անգամ քաղաքակրթական ճեղքում է Հայաստանի տարածքով։ Եվ այն իրականացվում է ըստ այն պարզագույն աքսիոմատիկ ճշմարտության, որ մեծ քաղաքական նախագծեր՝ հատկապես քաղաքակրթական ծավալի, իրականացվում են ծով համբերությամբ ու հետևողական ռազմավարությամբ։

Ըստ էության՝ Թրամփը «Զանգեզուրի միջանցք» պահանջելու որևէ շարժառիթ փաստացի չունի, նրան դա պետք չէ, այն Էրդողանի բաղձանքն է, եթե կուզեք՝ մի փոքր էլ Ալիևի․ այս փուլում Թրամփը շահագրգիռ է, որպեսզի կարողանա թուրք-ադրբեջանական դուետին որոշակիորեն ջերմացնել իր ստրատեգիական գործընկեր Նեթանյահույի հետ։ «Միջանցքի» ձևով իրականացվող պանթուրքիզմը Թուրքիայի աշխարհաքաղաքական հաղթաթուղթն է և այս պահի դրությամբ՝ նրա ռազմավարական առաջնահերթություններից մեկը, իսկ Ալիևը պարզապես օգտվում է պատեհ իրավիճակից։ Այս հարցում իրական շահառուն Թուրքիան է, Ադրբեջանն ընդամենը գործիք է, միջանցք ապահովող պորտալ, ոչ ավելին։

Վաշինգտոնյան սպասվող հայտարարությունն այն մասին է, որ պանթուրքիզմն այլևս մետաֆիզիկ երևույթ չէ, այլ՝ քարտեզի վրա հստակ գծված գիծ, որի տակ՝ հող կա, ճանապարհ, ինչպես նաև՝ պետականության կորստի սպառնալիք կա։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 9684

Մեկնաբանություններ